3154 դիտում
09:28 30-01-2016
ՀՀ պետական պարտքը հատեց 5 մլրդ դոլարի սահմանը. նման բան երբեք չի եղել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը պաշտոնապես հատեց 5 միլիարդ դոլարի սահմանագիծը: 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 71 միլիոն դոլար: Այսքան պարտք Հայաստանը չի ունեցել երբեք:
Այդ գումարից 4.3 միլիարդը արտաքին պարտքն է, 461 միլիոնը` ներքին: Թե մեր պետական պարտքը Համախառն ներքին արդյունքի քանի տոկոսն է, դեռ հայտնի չէ, քանի որ ՀՆԱ-ի մասին տվյալները կամփոփվեն երկու ամսից միայն: Սակայն դատելով նախնական ցուցանիշներից, պետական պարտքը արդեն հասնում է մեր ՀՆԱ-ի կեսին: Անցած տարի կառավարության նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց ՀՀ «Պետական պարտքի մասին» օրենքում, որով մեծացվեց կառավարության` պարտքեր ներգրավվելու հնարավորությունը:
Նախկինում պետական պարտքը չէր կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ փոփոխությունից հետո այդ սահմանափակումը տարածվում է միայն կառավարության պարտքի վրա: Ներկայումս կառավարության պարտքը կազմում է ավելի քան 3.8 միլիարդ դոլար, կամ ՀՆԱ-ի 37 տոկոսը և սըրընթաց աճում է: Միայն անցած տարվա դեկտեմբերի ընթացքում կառավարության պարտքը աճել է 254 միլիոն դոլարով, իսկ 2015 թվականի ողջ ընթացքում գրեթե կես միլիարդ դոլարով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1973 դիտում
10:13 26-10-2021
Պետական պարտքը հատեց 9 մլրդ դոլարի շեմը. «Ժողովուրդ»
2223 դիտում
08:58 23-04-2014
Հայաստանի արտաքին պարտքը հատել է 4 մլրդ դոլարի սահմանը․ Ժողովուրդ
1117 դիտում
10:28 05-05-2015
ՀՀ արտաքին պետական պարտքը ընդհուպ մոտեցել է 4 մլրդ դոլարի սահմանին. ՀԺ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»