2226 դիտում
08:58 23-04-2014
Հայաստանի արտաքին պարտքը հատել է 4 մլրդ դոլարի սահմանը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ կենտրոնական բանկը հրապարակեց ֆինանսական կայունության հաշվետվությունը, ըստ որի՝ 2013 թ. ՀՀ արտաքին պարտքն աճել է 4.4%-ով: Այսօրվա դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը հատել է 4 մլրդ դոլարի սահմանը: Եվ հենց այս իրողությունն է, որ ստիպում է շատերին հրաժարվել պաշտոններ ստանձնելուց, քանի որ հատկապես ֆինանսական հարցերով զբաղվող գերատեսչությունները լրջագույն խնդիրներ ունեն մեր երկրում:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսելով այս թեմայի մասին, ասաց. «Այն, որ պարտքը կարող էր ավելի քիչ լինել, ավելի ցածր լինել, դա այլ հարց է, բայց որ այն աստիճանի վրա է գտնվում, որ որևէ մեկը չի ցանկանում ղեկավարել նշված գերատեսչությունը, կարծում եմ՝ ճիշտ չէ: Ինչի, եթե ինչ-որ մեկը դարձավ ֆինանսների նախարար, ինքը կարծում է, թե ի՞նքը պետք է վճարի պարտքը: Պարտքը վճարվում է ժամանակացույցով, էլ ինչու պետք է նման բան մտածեն»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1789 դիտում
08:40 29-09-2023
Պետական պարտքը հատել է 11 մլրդ դոլարի շեմը. «Ժողովուրդ»
3154 դիտում
09:28 30-01-2016
ՀՀ պետական պարտքը հատեց 5 մլրդ դոլարի սահմանը. նման բան երբեք չի եղել. «Հայկական ժամանակ»
1242 դիտում
10:50 19-01-2015
Իրանի արտաքին պարտքը հասել է 6,111 մլրդ դոլարի
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»