211652_close_icon
views-count2301 դիտում article-date 11:35 30-01-2016

Սիրիական ընդդիմությունը չի բոյկոտի Ժնևում անցկացվելիք Սիրիայի հարցով բանակցությունները

Սիրիայի ընդդիմության՝ բանակցությունների հարցով կազմված, այնուամենայնիվ, պատվիրակություն կուղարկի Ժնև՝ մասնակցելու Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններին, հաղորդում է Al Arabiya-ն: Ժնև են մեկնել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ներկայացուցիչները: Կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սալիմ Ալ-Մուսլաթի խոսքով՝ ընդդիմությունը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ հեռախոսազրույցի ընթացքում տված խոստումներից հետո որոշել է չբոյկոտել բանակցությունները: ՄԱԿ-ի հետ ընդդիմության բանակցությունները կարող են սկսվել հունվարի 31-ից: Նշենք, որ ընդդիմության գլխավոր շտաբը տեղակայված է Էր-Ռիադում: Բացի այդ, սիրիական ընդդիմության ներկայացուցիչները նաև մտադիր են շտաբում իշխանական ներկայացուցիչների հետ քննարկել երկար ժամանակ հումանիտար ճգնաժամի մեջ հատնված քաղաքներին աջակցություն ցուցեբերելու վերաբերյալ հարցեր: Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ հրաժարվելու է ժնևյան քննարկումներին մասնակցելուց՝ պահանջելով բարելավել Սիրիայում հումանիտար օգնությունը: Միջսիրիական բանակցությունները մեկնարկել են երեկ երեկոյան և հավանաբար կտևեն մոտ 6 ամիս: Հակամարտության ընթացքում մինչ օրս մահացել է 260 հազարից ավելի մարդ, իսկ մի քանի միլիոն մարդ դարձել է փախստական:

Նմանատիպ նյութեր