211652_close_icon
views-count4231 դիտում article-date 22:03 27-11-2017

Ժնևում սիրիական ընդդիմությունը կներկայացնի 22 բանակցող. աղբյուր

Ժնևում կայանալիք Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով հերթական բանակցություններին սիրիական ընդդիմությունը ներկայանալու է 22 բանակցողով, որոնց թվում կլինեն զինված ընդդիմությունից ներկայացուցիչներ, անկախ ընդդիմադիրներ, ինչպես նաև «Կահիրե» և «Մոսկվա» պլատֆորմների ներկայացուցիչներ՛ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով իր աղբյուրին։ Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան կներկայացնեն Նասեր ալ-Հարիրին, Հադի ալ-Բահրան, Աբդուլահադ Ստեֆոն և Հավաս Խալիլը։ Բացի այդ, Հիշեցնենք, որ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ են ընթանում Ժնևում և Աստանայում։ Նոյեմբերի 28-ին կկայանա միջսիրիական բանակցությունների 8-րդ փուլը։

Նմանատիպ նյութեր