211652_close_icon
views-count2503 դիտում article-date 18:01 01-02-2016

Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ 3-ամյա պայմանագիր կնքեց

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»: Անգլիական ակումբը հայտարարեց 45-ամյա իսպանացի մասնագետի հետ 3-ամյա պայմանագիր կնքելու մասին: Ակումբը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ որոշել է վաղաժամ հայտարարել է Գվարդիոլայի նշանակման մասին, որպեսզի տարատեսակ լուրերի տեղիք չլինի: «Ակումբը հաստատում է, որ վերջին շաբաթներին բանակցություններ է վարել Գվարդիոլայի հետ, որրը 2016/17 մրցաշրջանից կդառնա «Մանչեսթեր Սիթիին» նոր գլխավոր մարզիչը: Պայմանագիրը նախատեսված է երեք տարով: Հարգելով Մանուել Պելեգրինիին և թիմի խաղացողներին, մենք որոշեցինք այս փաստը հանրությանը ներկայացնել` անհարկի շահարկումներց խուսափելու համար», նշված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Գվարդիոլան 2008-2012 թվականներին մարզել է «Բարսելոնան»` նրա հետ նվաճելով 14 տիտղոս: «Բավարիայում» իսպանացին աշխատում է 2013 թվականից և ներկա պահին 5 տիտղոս է նվաճել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր