7523 դիտում
08:54 03-02-2016
Վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի մշտական բնակչության թիվը 3 միլիոնից ցածր է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի մշտական բնակչության պաշտոնական թիվը 3 միլիոնից ցածր է։ Բանն այն է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝այս 2016 թվականի հունվարի 1– ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 998 հազար 600 մարդ։ Սա այն դեպքում, երբ հեռավոր 1979 թվականին Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 3 մլն 37 հազարից ավել։ 2008 թվականից Հայաստանի բնակչության մեծ թափ ստացած արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլ նաև նույնիսկ պաշտոնական թվերով ողբերգական հետևանք է ունենում։
Իսկ ինչ վերաբերում Է արտագաղթի պաշտոնական թվերին, ապա ըստ ԱՎԾ-ի՝ անցած 2015 թվականի ընթացքում Հայաստանից հեռացել և չի վերադարձել 47 հազար 676 ՀՀ քաղաքացի։ Այսպիսով կարող ենք արձանագրել, որ արտագաղթի միջին, տարեկան 47 հազար թիվը շարունակում Է պահպանվել։ Մյուս կողմից՝ անցած տարի ծնված երեխաների թիվը նվազել է 3 տոկոսով. 2014-ի 43 հազար 31 ծնվածների փոխարեն 2015-ին այդ թիվը կազմել 141 հազար 815։ Մեռելածին երեխաների թիվը աճել Է 7 տոկոսով՝ 746-ից դառնալով 797, իսկ մահացությունների թիվը 27 հազար 714-ից դարձել Է 27 հազար 835։ Վերը բերված թվերը փաստում են, որ Հայաստանի բնակչության նվազմանը նպաստող բոլոր գործոնները, որոնք տեսականորեն հնարավոր են գոյություն ունենալ, առկա են մեր երկրում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1236 դիտում
10:29 06-05-2022
Մեկ տարվա ընթացքում մշտական բնակչության թիվը պակասել է 2300-ով. «Ժողովուրդ»
3141 դիտում
09:13 07-11-2019
Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին 1 տարում նվազել է 11 հազար 700-ով․ «Ժողովուրդ»
3934 դիտում
13:59 24-12-2018
Հենրիխ Մխիթարյանը վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ չի ճանաչվել Հայաստանի լավագույն ֆուտոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»