3141 դիտում
09:13 07-11-2019
Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին 1 տարում նվազել է 11 հազար 700-ով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնապես նվազել է 11 հազար 700-ով: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի մշտական բնակչության թիվն այս տարվա հոկտեմբերի 1-ին 2 մլն 957 հազար 500 է եղել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 969 հազար 200 էր:
Եթե վերլուծենք ըստ մարզերի, Լոռու մարզում միայն վերջին 1 տարվա ընթացքում բնակչության թիվը նվազել է 2300- ով: Նկատենք, ի դեպ, որ այս մարզում գտնվող Ալավերդու պղնձաձուլական գործարանը տևական ժամանակ է՝ չի շահագործվում, և գործարանի փակվելուց հետո 650 քաղաքացի գործազուրկ է դարձել: Ավելի վատ պատկեր է Շիրակի մարզում, այստեղ 3300-ով է բնակչությունը նվազել:
Ի՞նչ է անում գործադիրը դեմոգրաֆիայի խնդրից խուսափելու համար, չունի՞ մտահոգություն բնակչության թվի ակնհայտ նվազման առնչությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Գրավոր դիմեք, ես կպատասխանեմ, թե կառավարությունն ինչ է անում այս խնդրի լուծման ուղղությամբ»: «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցումն, իհարկե, արդեն ուղարկված է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3475 դիտում
09:13 02-11-2016
Մեկ տարում մշտական բնակչության թվաքանակը Հայաստանում նվազել է ավելի քան 10 հազարով. «Ժողովուրդ»
2465 դիտում
08:36 22-11-2014
Եթե հացի սպառումը նվազել է, ապա նվազել է նաև ՀՀ բնակչության թիվը. Ժողովուրդ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»