1941 դիտում
09:04 03-02-2016
Ամանորյա տոներին սեփական տարածքը չզարդարելու համար՝ տուգանե՛լ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունների՝ մարդկանց տուգանելու համար պատճառներ գտնելն արդեն ակնհայտորեն անցել Է նույնիսկ անթույլատրելիության սահմանները։ Մեր ձեռքի տակ է Երևանի քաղաքապետարանի կողմից մի քաղաքացու ուղարկված ծանուցում, որով քաղաքացուն հրավիրում են մասնակցելու իր դեմ հարուցված վարչական վարույթին։ Ոչ մի դեպքում չեք կռահի, թե ինչ «օրինախախտում» է թույլ տվել տվյալ քաղաքացին։ Ապօրինի շինարարությո՞ւն է արել։ Ոչ։ Չնախատեսված տեղում առևտո՞՚ւր է իրականացրել։ Ոչ։ Աղբ Է թափել փողոցո՞ւմ։ Ոչ..։ Քաղաքացու կատարած «հանցագործությունն» այն Է, որ նա ամանորին չի զարդարել «իր տիրապետության տակ գտնվող անշարժ գույքը»։
Չեք հավատա, բայց այստեղ ոչ մի բացարձակապես ոչ մի չափազանցություն չկա։ Մեջբերում քաղաքապետարանի ուղարկած ծանուցագրից. «Դուք և կամ ձեր լիազորված ներկայացուցիչը հրավիրվում եք «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժին. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի ՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելու՝ մասնավորապես... հասցեում գտնվող օբյեկտի Ամանորյա և Ծննդյան տոների տոնական զարդարումը 25.12.2015թ.–ից 13.01.2016թ. ընկած ժամանակահատվածում չկատարելու փաստի կապակցությամբ բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար»,– բառացիորեն գրված է ծանուցման մեջ։ Հասկանալի պատճառներով չենք նշում, թե կոնկրետ որ հասցեում գտնվող ինչ օբյեկտի մանին է խոսքը, մանավանդ երբ դա նշանակություն չունի։ Միայն նշենք, որ խոսքը մի շատ փոքր օբյեկտի մասին Է։ Եվ ուրեմն, ի՞նչ է ստացվում։ Մարդը պատասխանատվության է ենթարկվում իր փոքր օբյեկտը, «վիդիտե լի», չզարդարելու համար»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1486 դիտում
18:25 06-01-2015
Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված միջոցառում Նորք-Մարաշ վարչական շրջանում
2670 դիտում
22:31 07-11-2015
Նյու Յորքում պատրաստվում են ամանորյա տոներին. տոնածառն արդեն տեղադրվել է (լուսանկարներ)
3681 դիտում
16:23 30-12-2015
Գերմանիայում ամանորյա տոներին արգելվել են հրավառությունները փախստականների ճամբարներում
Այս բաժնից
1261 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1012 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»