211652_close_icon
views-count1993 դիտում article-date 09:47 03-02-2016

Վիգեն Սարգսյանը պարբերաբար հանդիպում է վարչական շրջանների ղեկավարների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հունվարի սկզբից սկսած պարբերաբար հանդիպում է Երևանի վարչական շրջանների ղեկավար կազմի հետ և նրանց ներկայացնում ապագա նոր ընտրական համակարգի առանձնահատկությունները: Այն փաստը, որ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը դեռ պաշտոնապես պատրաստ չէ, չի հրապարակվել, և ոչ էլ անգամ դրա տեսլականն է հանրությանը ներկայացվել, ՀՀ իշխանություններին որևէ կերպ չի կաշկանդում, որպեսզի իրենց շարքերին արդեն իսկ ծանոթացնեն ապագա նորամուծության հետ: Ի դեպ, իշխանական շրջանակներից ստացվող լուրերի համաձայն՝ Վիգեն Սարգսյանը վարչական շրջանների ղեկավարներին հիմնականում ներկայացնում է ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության ձևը, որի մասին «Ժողովուրդ»-ը գրել էր: ՀՀ իշխանությունները մտադիր են անցնել էլեկտրոնային քվեարկության»: Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր