1777 դիտում
10:54 03-02-2016
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը հերքում է, որ ՄԻՊ թեկնածու վերաբերյալ վերջնական որոշում ունեն
Հանրապետականը դեռ չունի և չի քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ըստ որի` ՄԻՊ թեկնածուի փաստաղթերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 9-ն է:
Նշենք, որ մամուլում տեղեկություն կար այն մասին, որ ՀՀԿ-ն վերջնականապես կողմնորոշվել է Ավետիք Իշխանյանին առաջադրելու հարցում, իսկ ԱԺ-ում արդեն շրջանառության մեջ է դրվել Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը` ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կողմից:
Այս պահին անհայտ է, թե ՄԻՊ-ի ինչ թեկնածու ունի ԱԺ մեծությամբ երկրորդ խմբակցությունը` «Բարգավաճ Հայաստանը», քանի որ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «ՄԻՊ-ի թեկնածու չենք քննարկել»:
Վերջին օրերին ՄԻՊ թեկնածուների տարբեր անունների թվում սկսել է քննարկվել նաև առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի անունը: Ամեն դեպքում, ինչպես պնդեց ԱԺ լավատեղյակ աղբյուրը, ՀՀԿ-ում չեն կողմնորոշվել, քանի որ չգիտեն, թե ում անունը կտան Բաղրամյան 26-ից:
Նմանատիպ նյութեր
1166 դիտում
10:41 09-08-2021
ՔՊ-ն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վլադիմիր Վարդանյանին
1580 դիտում
09:40 25-04-2014
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածուն․ ՀԺ
Այս բաժնից
433 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը