211652_close_icon
views-count1919 դիտում article-date 12:31 03-02-2016

Դադարեցվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի լիազորությունները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի լիազորությունները: Հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հունվարի 29-ի ԱԽ-2-Ո-1 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ. 2016 թվականի փետրվարի 3-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի լիազորությունները»:

Նմանատիպ նյութեր