211652_close_icon
views-count1680 դիտում article-date 08:59 04-02-2016

ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնում, իսկ ՀՅԴ-ի մասով նշանակումներ կարող են լինել այս ուրբաթ. «Հայկական Ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ամերձ շրջանակներից հայտնի դարձավ, որ նախօրեին երեկոյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինս նրանց տեղեկացրել է, որ կոալիցիա չեն մտնում: Փոխարենը, այսօր տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստը, որի ընթացքում շատ բան է հստակեցվելու: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների արդյունքում կողմերը կանգ են առել հետևյալ լուծման վրա՝ էկոնոմիկայի նախարարությունը հանձնվում է ՀՅԴ-ին և նախարար է նշանակվում դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա փոխարեն ՀՅԴ համամասնական ցուցակով խորհրդարան է գալու ԱԺ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը: Ի դեպ, էկոնոմիկայի դեռևս գործող նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկվա իր ասուլիսում անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին, ասել է. «Ես նման տեղեկություն չունեմ, շատ կարճ ասեմ»: ՀՅԴ-ին է հանձնվելու նաև տարածքային կառավարման նախարարությունը, որն, ինչպես հայտնել ենք, անջատվելու է արտակարգ իրավիճակներից, և նախարար է նշանակվելու Դավիթ Լոքյանը: ՀՀԿ-ական վերին օղակներում չեն բացառում, որ նոր նախարարները նշանակվեն այս ուրբաթ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր