211652_close_icon
views-count4361 դիտում article-date 09:28 12-09-2017

ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն նոր կոալիցիա կկազմեն. Ո՞ւմ կտրվեն փոխվարչապետերի պորտֆելները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գնալով ավելի հստակ է ուրվագծվում 2018թ. ապրիլից հետո Հայաստանի նոր կառավարության կազմը: «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարում գրել էր, որ հաջորդ տարի ձևավորվելիք կառավարության կազմում երեք փոխվարչապետներից մեկի պորտֆելը կտրվի ԲՀԿ-ին (կամ որ նույնն է՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությանը), և այսպիսով ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն դարձյալ նոր կոալիցիա կկազմեն: Այս հեռանկարը երեկ չի բացառել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը. լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է. «Ես կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց երբ որ լինի, ես ասում եմ՝ կարևորը իմ խոսքը, խոստումը իմ ժողովրդին ես պահելու եմ, պահպանելու եմ»: Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետը, նա Ձեզ համար վարչապետի ցանկալի թեկնածո՞ւ է, նա ասել է, թե եթե-ներով հարցերին չի պատասխանում. «Երբ ՀՀԿ-ն համապատասխան իր որոշումը կկայացնի, իր թեկնածուին կառաջարկի, այդ ժամանակ կասենք»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր