211652_close_icon
views-count1562 դիտում article-date 11:57 04-02-2016

Ըստ հաղորդման՝ քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Ժաննա Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Ժաննա Հ.-ն հայտնել է, որ 2015 թվականի ապրիլի 30-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչն իր և Երանյակ Բ.-ի միջև կատարած առերես հարցաքննության ժամանակ չի արձանագրել վերջինիս կողմից իրեն տոկոսադրույքով գումար տալու վերաբերյալ վկայող՝ Երանյակ Բ.-ի ցուցմունքը: Բացի այդ, նույն քննիչի կողմից չի առգրավել և քրեական գործին չի կցվել առերես հարցաքննության ժամանակ Երանյակ Բ.-ի կողմից ցույց տրված տոկոսագումարների գրառման վերաբերյալ ստացականը, որով էական վնաս է պատճառվել իր իրավունքներին և օրինական շահերին: Քաղաքացի Ժաննա Հ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր