Էրդողանին Էկվադորում դիմավորել են «մարդասպան» և «կեցցե՛ Քրդստանը» վանկարկումներով. տեսանյութ
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Թուրքիայի նախագահ 2-օրյա այցով Էկվադոր մեկնած Ռեջեփ Թայիփ Էրդողանին մայրաքաղաք Կիտոյում դիմավորել են «մարդասպան», «կորի՛ր» և «Կեցցե Քրդստանը» վանկարկումներով, փոխանցում է lenta.ru-ն:
Էրդողանի թիկնապահներից մեկը նույնիսկ կոտրել է ցուցարարներից մեկի քիթը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը Էկվադոր է ժամանել, որտեղ պետք է մի շարք «ռազմավարական նշանակության» փաստաթղթեր ստորագրի:
Նա հայտարարել է, թե փաստաթղթերի ստորագրումից հետո Անկարայի ու Կիտոյի հարաբերությունների միջև «ոսկե ժամանակաշրջան» է սկսվելու: