Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Tert.am-ը գրում է. Բրյուսելում հայ համայնքի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։ Նա առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Բրյուսելում այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Տեսանյութը՝ News.am-ի