2669 դիտում
15:57 05-02-2016
Կյանքից հեռացել է անվանի վիրաբույժ Ալֆրեդ Մկրտչյանը
ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավում է անվանի վիրաբույժ Ալֆրեդ Արմենակի Մկրտչյանի մահվան կապակցությամբ:
Ալֆրեդ Մկրտչյանը ծնվել է 1935 թվականին Գյումրիում: 1958թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Մինչև 1962թ. աշխատել է վիրաբույժ, այնուհետև ղեկավարել է Դիլիջանի քաղաքային բուժմիավորման վիրաբուժական բաժանմունքը:
1962-1964թթ. կլինիկական օրդինատոր է եղել Սրտաբանության ինստիտուտում: 1964-1967թթ. Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող: 1967-1974թթ. ղեկավարել է նույն բաժանմունքը:
1991-1992թթ. եղել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի տնօրենը: 2004թ. նույն բժշկական կենտրոնում աշխատել է որպես տնօրենի տեղակալ, ղեկավարել է պրոֆեսոր Գևորգյանի անվան անոթային վիրաբուժության բաժանմունքը:
Բժշկական գիտությունների դոկտորը նաև Անգիոլոգների և ֆլեբոլոգների հայկական ասոցիացիայի նախագահն էր:
Նախարար Արմեն Մուրադյանն իր զորակցությունն է հայտնում Ալֆրեդ Մկրտչյանի ընտանիքին և հարազատներին: Վիրաբույժի երկարամյա աշխատանքն անգնահատելի հետք է թողել առողջապահության համակարգի զարգացման գործում: Անվանի բժիշկը մեծ ներդրում է ունեցել նաև բժշկագիտության մեջ: Հեղինակել է ավելի քան 185 գիտական աշխատություն: Ներդրել է վիրահատական նորագույն մեթոդներ:
Նմանատիպ նյութեր
8263 դիտում
18:34 14-07-2022
80 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ վաստակաշատ վիրաբույժ, մարդասեր եւ բարերար Գրիգոր Երզնկացյանը
3319 դիտում
21:55 26-12-2014
Կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ Կարեն Ջանգիրովը
3497 դիտում
19:25 06-02-2016
Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնականը
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»