211652_close_icon
views-count3319 դիտում article-date 21:55 26-12-2014

Կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ Կարեն Ջանգիրովը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. դեկտեմբերի 26-ին, կյանքի 66–րդ տարում վախճանվել է ազգային թատրոնի և կինոյի անվանի վարպետներից մեկը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը: Կյանքից հեռացավ սկզբունքային ու ազնիվ արվեստագետը, տաղանդավոր անհատականությունը: Կարեն Ջանգիրովն ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը՝ պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: Աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Փոսի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում՝ հաստատելով ինտելեկտուալ դերասանի տեսակը, բեմ բերել առինքնող բեմական կերպարներ: Նրա Միքայելը «Քաոս» ֆիլմում մեր կինոյի նվաճումներից է: Ցավակցում ենք տաղանդավոր դերասանի ընտանիքին, ընկերներին, մտերիմներին: Կարեն Ջանգիրովի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, ժամը 18:00-ին, «Ռեքվիեմ» սգո սրահում /հասցե՝ Աշտարակի խճուղի, Վահագնի թաղամասի դիմաց/: Վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 12:00-14:00-ն՝ նույն վայրում, հուղարկավորությունը՝ Շահումյանի գերեզմանատանը:

Նմանատիպ նյութեր