5449 դիտում
08:44 06-02-2016
ՀՅԴ-ում չեն կարողանում բաժանել պորտֆելները. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ-ՀՅԴ վերջնական պայմանավորվածության ձգձգման պատճառը ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ հարթությունում է, այլ ՀՅԴ-ի ներսում: Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ում չեն կարողանում բաժանել պորտֆելները: Սերժ Սարգսյանի պահանջով՝ Հրանտ Մարգարյանը համաձայնել է նոր դեմքեր «տալ» գործադիրին: Նա իր պրոտեժեն համարել է Արա Նռանյանին, Աղվան Վարդանյանը՝ Արծվիկ Մինասյանին, իսկ ահա Դավիթ Լոքյանի պարագայում կողմերը կոնսենսուսի չեն գալիս:
Բայց սա դեռ ամենը չէ: Կառավարությունում պորտֆելները վերցնելու Հրանտ Մարգարյանի միանձնյա որոշմանը դեմ են դրսի կառույցները և հատկապես Վաշինգթոնի ազդեցիկ դաշնակներից Վիգեն Հովսեփյանը, որին դեռևս մեկ տարի առաջ համարում էին Մարգարյանի հիմնական կակառակորդը՝ Բյուրոյի ղեկավարի ընտրության ժամանակ:
Ֆրանսիայի կառույցը ևս չի համակերպվել Մարգարյանի՝ ՀՀ իշխանությունների հետ համագործակցելու որոշմանը: Լիոնից Մարգարյանին հասկացրել են, որ իրենց համար անընդունելի է Բյուրոյի ղեկավարի նման պահվածքը:
Այս լարվածությունը դեռևս 2015-ից էր սկիզբ առել, երբ Ֆրանսիայի դաշնակցականները դեմ էին արտահայտվել Մարգարյանի թեկնածությանը: Այսօր արդեն դրսի դաշնակները Մարգարյանին ճնշում են, և արտասահմանցի մեծահարուստ ՀՅԴ-ականների համար ընկալելի է Արմեն Ռուստամյանի պահվածքը:
Հավելենք նաև, որ դրսի դաշնակցականներին են այս օրերին միացել ՀՅԴ կառույցի բազմաթիվ անդամներ, որոնք կտրուկ և միանշանակ դեմ են արտահայտվել իշխանության հետ համագործակցելու ֆորմատին: Այս առումով խիստ պայթյունավտանգ իրավիճակ է ՀՅԴ-ում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4361 դիտում
09:28 12-09-2017
ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն նոր կոալիցիա կկազմեն. Ո՞ւմ կտրվեն փոխվարչապետերի պորտֆելները. «Ժողովուրդ»
6076 դիտում
10:13 22-12-2017
Նոր կառավարությունում ՀՅԴ պորտֆելները, հնարավոր է, կփոփոխվեն. «Հայկական ժամանակ»
43649 դիտում
13:31 08-12-2021
«Ալենի համար կարողանում են 200 հազար դոլարանոց մեքենա գնել, իսկ խեղճ գյուղացիներին չեն կարողանում փոխհատուցում տալ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը