211652_close_icon
views-count10158 դիտում article-date 12:24 06-02-2016

Գարիկը «Օդնոկլասսնիկի»-ով աղջնակի նկարով օգտատիրոջն առաջարկել է լուսանկարել իր սեռական օրգանները, բայց պարզվել է, որ նամակները աղջնակի հայրն է ընթերցել. մանրամասներ

Գարիկը «Օդնոկլասսնիկի»-ով անչափահաս աղջնակի նկարով օգտատիրոջն առաջարկել է լուսանկարել իր սեռական օրգանները եւ ոչ միայն, բայց պարզվել է, որ նամակները աղջնակի հայրն է ընթերցել. մանրմասներ Գարիկ Սարգսի Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր սեռական պահանջմունքները բավարարելու նպատակով, ուղղակի դիտավորությամբ փորձել է անառակաբարո գործողություններ կատարել ակնհայտ 12 տարին չլրացած Ս.-ի նկատմամբ: Այն է` իրենց տանից բջջային հեռախոսով մուտք է գործել համացանց և <<Օդնոկլասսնիկի>> կայքի <<Գարիկ Անդրեասյան>> անվանումով իր էջից, մանկահասակ երեխային դիմելու ձևին բնորոշ բովանդակությամբ հաղորդագրություններ է ուղարկել նույն կայքի <<Ա.Լ.>> անվանումով էջին, որի գլխավոր նկարը եղել է Ս.-ի լուսանկարը: Կարծելով, որ իր հաղորդագրություններն ուղղում է հենց նշված երեխային, որն իր պատկերացմամբ եղել է մոտ 10 տարեկան, այդ հաղորդագրություններում շոշափել է սեռական կյանքին վերաբերվող թեմաներ, նրան առաջարկել է լուսանկարահանել սեռական օրգանները, զբաղվել ինքնաբավարարմամբ, ցույց տալ իր սեռական օրգանները, սակայն իր կամքից անկախ հանգամանքերով հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ <<Ա.Լ>> կայք էջը պատկանել է Ս.-ի հորը և հաղորդագրությունները երեխայի կողմից չեն ընթերցվել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր