211652_close_icon
views-count2728 դիտում article-date 14:35 06-02-2016

Թուրքիայում հատուկ գործողության արդյունքում 25 քուրդ գրոհային է սպանվել

Թուրքիայի հարավ-արևելյան մասում թուրքական ուժերի կողմից իրականացված մի շարք հատուկ գործողությունների արդյունքում Քրդական աշխատավորական կուսակցության 25 գրոհային է սպանվել: Այդ մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները: Շըրնաք նահանգում ոստիկանության բաժանմունքի վրա կատարած հարձակման ժամանակ սպանվել է 4 քուրդ գրոհային, ևս 21 հոգի սպանվել են Հաքքարի նահանգի Ջիզրե քաղաքում: Գործողությունները թուրքական ուժեր սկսել են մի քանի ապստամբ քրդերի փախուստից հետո:

Նմանատիպ նյութեր