2451 դիտում
20:15 06-02-2016
«Լրագրողների միավորում» ՀԿ-ի կոչը՝ Գալուստ Սահակյանին Արսեն Բաբայանի որոշման վերաբերյալ
Հայաստանում լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական գործունեության սահմանափակման դեպքերը հետզհետե ավելի հաճախակի են դառնում: Լրագրողների մասնագիտական գործունեությունը երբեմն սահմանափակվում է մամուլի հետ աշխատող պաշտոնյաների կողմից, այնինչ յուրաքանչյուր ազատ երկրում պետք է լինի ճիշտ հակառակը:
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը վերջերս տեղեկացավ, որ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հրաժարվել է Xnews.am էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրողին և օպերատորին հավատարմագրելուց՝ ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար: Արսեն Բաբայանը, խախտելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը, հավատարմագրման ժամկետի ավարտից հետո նոր միայն լրատվամիջոցի ներկայացուցչին տեղեկացրել է, որ Xnews.am-ի լրագրողն ու օպերատորը չեն հավատարմագրվել, որովհետև ներկայացված դիմումը թերի է:
Արսեն Բաբայանը սեփական հայեցողությամբ խախտել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածը, այն է՝ պետական մարմինը պարտավոր է հնգօրյա ժամկետում հավատարմագրել լրագրողին, իսկ եթե հավատարմագրման հետ կապված խնդիրներ են առաջանում (անճշտությունների շտկում, պակասող փաստաթղթերի լրացում)՝ պետք է լուծել մինչև հավատարմագրման ավարտը կամ դրանից հետո փոխհամաձայնեցված ժամկետում: Բացի այդ, Արսենը Բաբայանը Facebook.com սոցիալական ցանցի միջոցով է լրագրողին հայտնել, որ մերժել է հավատարմագրման մասին դիմումը, այնինչ մերժման հիմքը պետք է ներկայացնել գրավոր:
Այս մասին լռել է նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ում նշված էլեկտրոնային լրատվամիջոցը գրավոր դիմում-նամակ է ուղարկել Արսեն Բաբայանի որոշման մասին և պարզաբանում խնդրել: Լրագրողների իրավունքների ոտնահարմանը չի արձագանքել նաև ԱԺ նախագահը:
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ ԱԺ նախագահին՝ վերահսկել Արսեն Բաբայանի աշխատանքները ոչ միայն հավատարմագրման, այլ նաև մրցանակների հանձնման և նրան վերապահված գործողություններում (մանրամասն՝ առաջիկայում) և հնարավորություն տալ Xnews.am էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայացուցիչներին՝ լուսաբանել ԱԺ աշխատանքները և կանխել քաղաքականության ազդեցությունը լրատվամիջոցի վրա:
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
Նմանատիպ նյութեր
9887 դիտում
21:20 15-03-2020
Վիտալի Բալասանյանի կոչը Բակո Սահակյանին՝ կապված կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ
40428 դիտում
01:20 30-05-2019
Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ․ ահազանգ Բաբայանի գրասենյակից
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին