17739 դիտում
22:40 06-02-2016
Երևանում բախվել են «Volkswagen»-ն ու «Subaru»-ն. «Subaru»-ն հարվածել է «սվետաֆորին». կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, փետրվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Կարապետ Ուլնեցի - Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում բախվել են 58-ամյա Գարեգին Մկրտչյանի վարած «Volkswagen» մակնիշի 34 NV 881 համարանիշի և 38-ամյա Մանաս Կարապետյանի վարած «Subaru» մակնիշի 88 ՏՏ 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Subaru»-ն բախվել է խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսացույցին:
Վթարի հետևանքով 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորը եղել է «Volkswagen»-ի ուղևորուհին:
Ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները և հրշեջ փրկարարները: Վերջիններս հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել են գազաբալոնների փականները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Subaru-ի վարորդ, Երևան քաղաքի Լեփսուսի փողոցի բնակիչ, 38-ամյա Մ. Կարապետյանը աշխատում է «ՄԱՆԱՍԵՐԳՈ» ՍՊԸ-ում` որպես տնօրեն, իսկ վիրավոր, Երևան քաղաքի Գրիբոեդով փողոցի բնակիչ, 56-ամյա Գայանե Հովհաննիսյանը աշխատում է Երևանի թիվ 112 դպրոցում` որպես ուսուցչուհի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)