5685 դիտում
22:09 07-02-2016
Անգլիա. Դրամատիկ վերջաբան «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում. տեսանյութ
Դրամատիկ ավարտ ունեցավ Անգլիայի Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպում:
Սկզբունքային այս մրցավեճում հաշիվը 61-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայից հետո բացեց հյուրերի կիսապաշտպան Լինգարդը:
Դրանից հետո «Չելսին» մեծ ուժերով նետվեց առաջ և բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց, սակայն ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան, որը մի քանի անհավանական սեյվի հեղինակ դարձավ:
Թվում էր, թե մանկունյանցիները հաղթանակ կտոնեն, սակայն խաղի ավելացված ժամանակում Դիեգո Կոստային հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ 1:1:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 41 միավոր և ընթանում է 5-րդ տեղում, իսկ «Չելսին» 30 միավորով 13-րդն է:
Այս տուրում Լոնդոնի Արսենալը արտագնա հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ՝ 2:0 և վաստակելով 48 միավոր, «Տոտենհեմի» հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները: Առաջատարը՝ «Լեսթերը», ունի 53 միավոր:
[b]Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր
[/b]«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1
Դիեգո Կոստա, 90+1 - Ջեյսի Լինգարդ, 61
«Բորնմութ» - «Արսենալ»՝ 0:2
Մեսութ Օզիլ, 23, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 24
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3278 դիտում
18:15 14-02-2016
Անգլիա. Սուպերդրամատիկ վերջաբան «Արսենալ»-«Լեսթեր» խաղում. տեսանյութ
3328 դիտում
11:35 22-10-2015
Չեմպիոնների լիգա. Դրամատիկ վերջաբան Մանչեսթերում ու «Շախտյորի» ֆիասկոն. տեսանյութ
4803 դիտում
12:57 21-11-2016
Դրամատիկ վերջաբան միլանյան դերբիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1738 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1426 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1228 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին