211652_close_icon
views-count3332 դիտում article-date 18:15 14-02-2016

Անգլիա. Սուպերդրամատիկ վերջաբան «Արսենալ»-«Լեսթեր» խաղում. տեսանյութ

Ֆանտաստիկ դրամատիկ ստացվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի, իսկ միգուցե` առաջնության կենտրոնական հանդիպումը «Արսենալի» և «Լեսթերի» միջև: Միայն հաղթանակի դեպքում «Արսենալը» կպահպաներ չեմպիոնության շանսերը: Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին, իսկ բախտը ժպտաց «Լեսթերին», որը 45-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ և այն անվրեպ իրացրեց թիմի հարձակվող Ջեյմի Վարդին: 2-րդ խաղակեսում «Լեսթերը» բավական վստահ էր պաշտպանվում: Սակայն հանդիպման 54-րդ րոպեին տեղի ունեցավ խաղի առանցքային դրվագը. Սիմփսոնը 2-րդ դեղին քարտի պատճառով հեռացվեց խաղադաշտից և «Լեսթերը» մնաց 10 հոգով: Դրանից հետո առավելությունն անցավ «Արսենալին»: Խաղի 70-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Թեո Ուոլքոթը հավասարեցրեց հաշիվը, իսկ ահա խաղի ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին հրաշք տեղի ունեցավ. ծանրագույն վնասվածքի պատճառով մեկ տարի չխաղացած Դանի Ուելբեքը առաջին անգամ այս մրցաշրջանում «Արսենալի» կազմում խաղադաշտ մտավ, և հենց նա գլխի հարվածով գրավեց Շմեյխելի պաշտպանած դարպասը և հաղթանակ բերեց «Արսենալին»` 2:1: Չնայած այս պարտությանը, «Լեսթերը» պահպանեց առաջին տեղը՝ 53 միավոր, սակայն նրանից արդեն 2 միավորով է ետ մնում «Արսենալը»: Թե ով կշարունակի «Արսենալի» հետ միասին հետապնդել «Լեսթերին», կպարզվի «Տոտենհեմ» ու «Մանչեսթեր Սիթի» խաղում, որը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 20:15-ին: [b]Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր [/b] ]«Արսենալ» - «Լեսթեր»՝ 2:1 Թեո Ուոլքոթ, 70, Դանի Ուելբեք, 90+5 – Ջեյմի Վարդի, 45, 11մ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր