1546 դիտում
16:24 08-02-2016
Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են 103 միավոր մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ փետրվարի 7-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված են 103 միավոր մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել ավելի օպերատիվ ոչ միայն փողոցների երթևեկելի հատվածների, այլև մայթերի, աստիճանավանդակների, բակային տարածքների և կանգառասրահների հարակից տարածքների ձնամաքրման ու ձնահեռացման հարցում:
Հանձնարարվել է տնտեսվարողներին ևս մեկ անգամ հիշեցնել Երևանի ավագանու համապատասխան որոշումով հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքների կազմակերպման պարտավորության մասին՝ անբարեխիղճ տնտեսվարողներին էլ ենթարկել վարչական պատասխանատվության:
Նմանատիպ նյութեր
1671 դիտում
13:45 30-03-2014
Ձնամաքրման աշխատանքներում այս պահին ներգրավված է շուրջ 90 միավոր մասնագիտացված տեխնիկա
1336 դիտում
17:11 20-01-2021
ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ներգրավվել են ձնամաքրման աշխատանքներում
2630 դիտում
23:28 11-12-2020
112 միավոր տեխնիկայից 51-ը կօգտագործվի ձնամաքրման աշխատանքներում. քաղաքապետ
Այս բաժնից
1339 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
961 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը