211652_close_icon
views-count2082 դիտում article-date 16:49 08-02-2016

Ջրային տնտեսության պետկոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել KfW բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցչի հետ

Փետրվարի 8-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել KfW բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Համայնքային ենթակառուցվածքներ II փուլ 2» ծրագրի ժամկետի երկարացման և ներդրումային ուղղությունների ճշտման, ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքից դուրս մնացած 570 գյուղերի ջրամատակարարման խնդիրների, կոմիտեի համակարգում գույքի կառավարման և ներդրումների իրականացման գործակալություն ստեղծելու, ջրամատակարար ընկերություններում անկախ աուդիտի աուդիտորական ծառայության արդյունքներին առնվող մի շարք հարցեր: Կոմիտեի նախագահն իր շահագրգռվածությունն է հայտնել հատկապես սպասարկման տարածքից դուրս մնացած համայնքների ջրամատակարարման ծրագրի շուտափույթ մեկնարկի և արդյունավետ իրականացման վերաբերյալ: Կողմերը անդրադարձել են նաև առաջիկայում ՊՄԳ շրջանակներում իրականացվելիք վարձակալի ընտրության մրցույթին, KfW բանկի կողմից ակնկալվող աջակցության խնդիրներին, ջրային ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերին: Քննարկված մյուս հարցերի շուրջ ևս գրաֆիկների ու գործողությունների ժամկետների ճշգրտում է արվել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել ծրագրերի ժամկետների պահպանման, արդյունքների ապահովման մեխանիզմների ուղղությամբ: [b]ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե [/b]

Նմանատիպ նյութեր