211652_close_icon
views-count1024 դիտում article-date 18:05 07-11-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի զարգացման բանկի /KfW/ խորհրդի անդամների հետ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Գեմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի զարգացման բանկի /KfW/ խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են KfW-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը, մեկնարկային փուլում գտնվող ծրագրերի հեռանկարները, ինչպես նաեւ հետագա համագործակցության զարգացման ուղղությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել «Հայաստանում պահպանվող տարածքների համար աջակցության ծրագրի» 3-րդ փուլին, որի համար KfW-ն ՀՀ-ին տրամադրում է 8 միլիոն 250 հազար եվրո գումար: Քննարկված հեռանկարային մի շարք ծրագրերի համատեքստում նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ ՀՀ-ի համար այս պահին կարեւոր եւ թիրախային ուղղություններ են Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրումը, ՀՀ 6 ջրավազանային կառավարման պլանների մշակումը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ եւ նվազագույն կորուստներով իրականացնել ջրային ռեսուրսների կառավարումը մեր երկրում, ինչպես նաեւ ՀՀ հողերի բնապահպանական վիճակի ուսումնասիրության, գնահատման եւ միասնական տվյալների բազայի եւ էլեկտրոնային քարտեզների ստեղծումը:

Նմանատիպ նյութեր