211652_close_icon
views-count1535 դիտում article-date 20:53 08-02-2016

Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքը հանդիպում է ունեցել ԲՀԿ ղեկավար կազմի հետ

Այսօր` փետրվարի 8-ին, Եվրոպայի Պահպանողականների եւռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն ու դաշինքի աշխատակազմիղեկավար Ռիչարդ Միլսոմը ԲՀԿ գրասենյակում հանդիպել են կուսակցության ղեկավար կազմի հետ։ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը Եվրոպայի ամենաազդեցիկ դաշինքներից մեկի՝Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի անդամ է, եւ դաշինքի ղեկավարկազմը տարածաշրջանային իր այցը սկսել էՀայաստանից։ Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն ու ԲՀԿղեկավար կազմի ներկացուցիչները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու այն հարցերը, որոնք առավել ճկուն եւ դինամիկ կդարձնեն Հայաստանի եվրոպական օրակարգը։ Կողմերը քննարկել են նաեւ Եվրոպայի Պահպանողականների եւռեֆորմիստների դաշինքի օրակարգում առկա խնդիրներր, ինչպես նաեւ՝ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության հետիրականացվելիք համատեղ մի շարք ծրագրեր։ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգիհիմնահարցերը, սահմանադրական փոփոխություններից հետո երկրում ստեղծված իրավիճակն ու կուսակցության անելիքները մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ։ ԲՀԿ քաղաքական խորհրդիանդամ Միքայել Մելքումյանը ներկայացրել էերկրի տնտեսական օրակարգի խնդիրներն ուՀայաստան-Իրան հարաբերությունների հեռանկարը։ Քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ինչպես նաեւ՝տարածաշրջանային հիմնախնդիրների մեծ շարք։ ԲՀԿ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր