1962 դիտում
09:00 09-02-2016
Վերին Լարսը արդեն առնվազն երկու շաբաթ փակ է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը իր տնտեսական հիմնական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը բեռնափոխադրումների համար փակ է արդեն առնվազն երկու շաբաթ։ Խոսքը Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող Վերին Լարս անցակետի մասին է: ճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Մինչև երեկ նույնիսկ այդ մեքենաներին թույլատրվում Էր անցնել Վերին Լարսի հատվածը միայն շղթայակապ անիվներով, և այդ սահմանափակումը հանվել Է միայն երեկ։ Այդ մասին մեզ հայտնեց ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը։ Բեռնատարների անցուդարձը արգելված է։
Մեր տեղեկություններով, հարյուրավոր բեռնատարներ կուտակված են սահմանային անցակետի երկու կողմերում։ Ձմռանը Հայաստանի համար առանցքային նշանակօթյուն ունեցող ավտոճանապարհի այդ հատվածի անցանելիության խնդիրը եղել և մնում է չլուծված։ Անցած տարվա նոյեմբերի սկզբից Վերին Լարսը պարբերաբար փակվել է ձյան պատճառով և խաթարել արտաքին աշխարհի հետ մեր բեռնափոխադրումների հոսքերը։ Թե անցած տարվա նոյեմբերից 1-ից մինչ այսօր որքան ժամանակ է բաց եղել ճանապարհը, նախարարությունում ամփոփված վիճակագրություն դեռ չկա»,–գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
15399 դիտում
11:08 26-06-2016
Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ. նախնական տվյալներով` այն փակ կլինի մոտ մեկ շաբաթ
1060 դիտում
20:30 21-01-2024
Վերին Լարսը երկու ուղղություններով փակվել է բեռնատարների համար
919 դիտում
09:57 20-11-2023
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Այս բաժնից
1261 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1012 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»