211652_close_icon
views-count1472 դիտում article-date 10:22 09-02-2016

Մայքլ Բլումբերգը չի բացառել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հաստատել է, որ մտածում է երկրի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, փոխանցում է BBC-ն: Financial Times-ին տված Bloomberg լրատվական գործակալության սեփականատերը թղթակցի հարցին պատասխանել է, որ դիտարկում է առաջադրվելու տարբերակը: Նրա թեկնածության առաջադրման հավանականության մասին առաջին անգամ հայտնի դարձավ հունվարի վերջին: Տեղեկությունը Financial Times-ին հայտնել էր նրա մտերիմներից մեկը: Ենթադրվում է, որ նա կառաջադրվի որպես անկախ թեկնածու, սեփական միջոցներով կհոգա իր նախընտրական քարոզարշավը և կփորձի գրավել քաղաքացիների համակրանքը: Նշենք, որ Մայքլ Բլումբերգի կարողությունը Forbes ամսագիրը գնահատել է 36,4 մլրդ դոլար:

Նմանատիպ նյութեր