60441 դիտում
10:23 09-02-2016
Արտակարգ իրավիճակ Երևան-Աշտարակ ճանապարհին. մի քանի կիլոմետրանոց մերկասառույցի պատճառով տեղի են ունեցել 2 տասնյակից ավելի ավտովթարներ. կան նաև գլխիվայր շրջված ու կողաշրջված մեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կարմիր Խաչից մինչև Պռոշյան գյուղ: Ճանապարհի մերկասառույցի պատճառով 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար: Կան նաև կողաշրջված ու գլխիվայր շրջված մեքենաներ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար վթարների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն վարորդներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Թողեք՝ Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների որոշ պատասխանատուներ ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե իրենց կողմից կատարվում են ճանապարհները մերկասառույցից մշակելու աշխատանքներ: Իրենք ունեն կուտակած անհրաժեշտ աղն ու ավազը և պատրաստ են ցանկացած եղանակային պայմաններում՝ կլինի ձյուն, բուք թե մերկասառույց, աշխատել ու իրենք ճանապարհները կմաքրեն այդ ամենից: Թող հիմա գան, էս վիճակը տեսնեն: Հո լոպազ-լոպազ խոսալով չի՞»:
Մի քանի վարորդներն էլ, չսպասելով ԱՊՊԱ-ին, քարշակներով իրենց մեքենաները տեղափոխում էին՝ ասելով. «Միևնույն ա, ԱՊՊԱ-ն էնքան կտանի-կբերի, որ դրա զահլեն ու ժամանակը չունենք»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+