53366 դիտում
22:40 09-11-2015
Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. ճանապարհի մերկասառուցի պատճաոռվ 10-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար. կան կողաշրջված և գլխիվայր շրջված մեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան –Սևան ավտոճանապարհի 47 կմ հատվածի Հրազդանի վարչական տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, [color=#EF2929]ճանապարհի մերկասառույցի պատճառով մոտ 10 տրանսպորտային միջոցներ բախվել են իրար, ինչի հետևանքով մի քանի մեքենաներ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել ու գլխիվայր շրջվել:
[/color]
Ըստ դեպքի վայրում հավաքվածների` ճանապարհի մերկասառույցի պատճառով նաև եղել է վրաերթ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ՃՈ աշխաակիցների հետ փորձում են վթարված ավտոմեքենաները քաղաքացիների օգնությամբ հեռացնել վթարի վայրից:
Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները` վարչության պետի տեղակալի գլխավորոթյամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
[color=#EF2929]
Դեպքի մասին տեղեկացվել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, ում կարգադրությամբ ժամանեցին ճանապարհը սպասարկող Ճանշինականները` իրենց աղ ու ավազով:
Մեքենաների վարորդներն ու նրանց հարազատները արդարացիորեն բարձրաձայնում էին` ասելով. «Եթե ժամանակին աղն ու ավազը լցնեին, ապա այս շղթայական ավտովթարը, որը ավելի շատ նման է աջափսանդալի` չէր լինի»:[/color]
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+