211652_close_icon
views-count1271 դիտում article-date 20:28 09-02-2016

Վարույթ է ընդունվել Հանրաքվեի ընթացքում դիտորդի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելու միջոցով խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը

Քաղաքացի Հայկ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, հանդիսանալով «Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպության անդամ, դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի թիվ 8/21 տեղամասում, որտեղ «asparez.am» ինտերնետային կայքի ներկայացուցիչ Նարինե Օ.-ն քվեարկության ընթացքում տեղի ունեցող խախտումներին չարձագանքելու և չարձանագրելու համար իրեն առաջարկել է 20 հազ. ՀՀ դրամ: Նարինե Օ.-ի կողմից Հանրաքվեի ընթացքում դիտորդ Հայկ Հ.-ի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելու միջոցով խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր