1742 դիտում
09:44 10-02-2016
«Ուլիս-Երևան» ֆուտբոլային ակումբի մարզչի օգնականին տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժարան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2015 թվականի նոյեմբերին ազգային անվտանգության ծառայության կողմից կալանավորվել Էին հայկական ֆուտբոլային «Ուլիս-Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեև Առուշանյանը։ Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության՝ նրանք մեղադրվում են այն բանում, որ կոնկրետ խաղերի արդյունքները դասավորել են և դրանց վրա «Տո– տո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով 1-ից 3 հազար դոլար խաղադրույքներ են կատարել։
Երեկ «Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան, որ «Ուլիս-Երևան» ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանին տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժարան։ Վերջինիս մտերիմները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Առուշանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և չի համակերպվում այն իրողության հետ, որ ինքը գտնվում Է քրեակատարողական հիմնարկում։ Արդյունքում նրա ինքնազգացողությունը վատացել Է, և նրան տեղափոխել են հոգեբուժարան»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
25166 դիտում
10:34 28-07-2017
«Ուլիս-Երևան» ծախված խաղի հետքերով. մարզչի օգնական, ամբաստանյալ Ռուբեն Առուշանյանը անմեղսունակ է ճանաչվել. «Ժողովուրդ»
8392 դիտում
14:43 12-01-2016
Ձերբակալվել են «Ուլիս Երեւան» ֆուտբոլային ակումբի մարզիչն ու ադմինիստրատորը.. ԱԱԾ
7303 դիտում
16:36 25-06-2018
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ
Այս բաժնից
1099 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1378 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2647 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ