2230 դիտում
09:53 10-02-2016
Բրյուսովի անվան պետական համալսարանը ամանորյա ճոխ խնջույքի համար ծախսել է 4 մլն դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է, որ ոչ միայն պետական գերատեսչություններն են պետբյուջեի միջոցներով խնջույքներ կազմակերպում, այլև պետական ԲՈՒՀ-երը։ «Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը պետբյուջեի հաշվին Ամանորի ճոխ խնջույք է կազմակերպել։
Այդ նպատակով գնել են 60 կգ տեղական, 50 կգ ներմուծված միս, հավի կրծքամիս, հավի թև, հավի բդիկ, տավարի 125 կգ տեղական փափուկ միս, ձուկ, խաշ, քյուֆթա, բաստուրմա, սուջուխ, երշիկ, պանիր, ֆիլե, կոնֆետ, մրգեր և այսպես շարունակ։
Այս նպատակով ԲՈՒՀ-ը ծախսել է 4 մլն դրամ բյուջետային միջոցներ։ Նշենք, որ խնջույքի համար անհրաժեշտ պարագաները ԲՈՒՀ-ը գնել է «Անգին Հարությունյան» Ա/Ձ-ից։ «Ժողովուրդ»-ը փորձեց խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանից, սակայն ապարդյուն»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1339 դիտում
07:36 12-01-2024
Բրյուսովի անվան պետական համալսարանը միանալու է Մանկավարժական համալսարանին. հայտնի է ժամկետը. «Ժողովուրդ»
1850 դիտում
09:08 25-06-2014
Ո՞ւմ է պարտք Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը․ ՀԺ
Այս բաժնից
703 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
940 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2254 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ