1535 դիտում
17:14 28-06-2021
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հրավիրում է մասնակցելու 2021թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հրավիրում է շահագրգիռ անձանց մասնակցելու 2021թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին, որոնք նախատեսված են դպրոցների անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և ռուսաց լեզուների ուսուցիչների համար:
Համալսարանն ընդգրկվել է ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված ուսուցիչների բարձրորակ վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ցանկում:
Դասընթացները կուղղվեն ուսուցիչների մանկավարժական, մեթոդական և մասնագիտական հմտությունների խթանմանը՝ հիմնվելով նոր չափորոշիչների, ծրագրային մոտեցումների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման վրա:
Վերապատրաստման ծրագիրը ներառում է հետևյալ ոլորտները.
Դասընթացներին գրանցվելու կամ այլ մանրամասների համար զանգահարեք 060830111 (2-69), 091630725 հեռախոսահամարներին կամ գրեք [email protected] էլ. փոստի հասցեին։
ԲՊՀ հանրային կապերի և լրատվության բաժին

- Մասնագիտական լեզու (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն),
- Հանրակրթության բնագավառի օրենսդրություն,
- Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառում ուսումնական գործընթացում,
- Մասնագիտական զարգացում և պրակտիկա
Դասընթացներին գրանցվելու կամ այլ մանրամասների համար զանգահարեք 060830111 (2-69), 091630725 հեռախոսահամարներին կամ գրեք [email protected] էլ. փոստի հասցեին։
ԲՊՀ հանրային կապերի և լրատվության բաժին
Նմանատիպ նյութեր
1850 դիտում
09:08 25-06-2014
Ո՞ւմ է պարտք Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը․ ՀԺ
2230 դիտում
09:53 10-02-2016
Բրյուսովի անվան պետական համալսարանը ամանորյա ճոխ խնջույքի համար ծախսել է 4 մլն դրամ. «Ժողովուրդ»
1339 դիտում
07:36 12-01-2024
Բրյուսովի անվան պետական համալսարանը միանալու է Մանկավարժական համալսարանին. հայտնի է ժամկետը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
604 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1006 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում