23500 դիտում
11:02 10-02-2016
Օրենքը խստացավ, բայց միևնույն է՝ «գոլդ» համարանիշներով «գոլդ» ավտոմեքենաների «գոլդ» տղերքը շարունակում են խմած «ճեմել» երևանյան փողոցներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 9-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 36 տրանսպորտային միջոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «պլաշչադկա» տեղափոխված ավտոմեքենաներից 31-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով 150-350 հազարական դրամի չափով:
ՃՈ ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին, որ առաջին հերթին մտածեն իրենց անվտանգության մասին և չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և, որ ամենակարևորն է, ոչ սթափ վիճակում չնստեն ղեկին, հակառակ դեպքում՝ անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ մեքենաներն էլ կհանգրվանեն «գաի պլաշչադկայում»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+