3622 դիտում
15:22 10-02-2016
Ռուսական ռազմանավերը զորավարժանքներ են սկսել կասպյան ջրերում
ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի 20-ից ավելի ռազմանավեր Հարավային ռազմական օկրուգի անսպասելի ստուգումների շրջանակում վարժանքներ են սկսել Կասպից ծովում, որտեղ իրականացնում են ծովային, առափնյա և օդային թիրախային նպատակներով հրթիռային ու հրետանային համալիր կրակոցներ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով օկրուգի մամուլի ծառայությանը:
Զորավարժություններին ներգրավված են նաև «Дагестан» հրթիռակիր նավը, «Град Свияжек», «Углич», «Великий Устюг» փոքր հեռահարության հրթիռներով նավերը, «Волгодонск» և «Махачкала» հրետանային նավերը, բազային ու ռեյդային ականահաներ, «П-351» հակադիվերսիոն նավը, ինչպես նաև հիդրոգրաֆիկ ծառայության ու օժանդակ նավատորմի նավեր:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մոտ 2.5 հազար կմ-անոց ծովային պոլիգոնը փակ է քաղաքացիական նավերի համար:
Նմանատիպ նյութեր
7511 դիտում
16:50 27-08-2016
Ռուսական ռազմանավերը զորավարժություններ են սկսել Սև և Կասպից ծովերում
3564 դիտում
14:25 04-03-2014
Ռուսական ռազմանավերը մտել են Բոսֆորի նեղուց և ուղևորվել դեպի Սև ծով. տեսանյութ
5873 դիտում
21:36 07-10-2015
Կասպից ծովում գտնվող ռուսական ռազմանավերը հրթիռակոծել են Սիրիայի տարածքը. տեսանյութ
Այս բաժնից
487 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
502 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար