211652_close_icon
views-count2589 դիտում article-date 18:14 10-02-2016

9-ամյա հաշմանդամ երեխայի գոլը ճանաչվել է «Էվերթոնի»` հունվարի լավագույն գոլը. տեսանյութ

Անգլիական «Էվերթոնի» երկրպագու, ուղեղային կաթված ունեցող 9-ամյա Ջորջ Շոուի գոլը անաչվել է հունվար ամսվա ամենագեղեցիկ գոլը: «Էվերթոն»-«Սուոնսի» հանդիպմանը Շոուն խորհրդանշական հարվածով գրավել է դարպասը և ընդգրկվել հունվարին «Էվերթոնի» լավագույն գոլերի հեղինակների շարքը: Քվեարկության արդյունքում հաշմանդամ երեխան ստացել է ձայների 86%-ը` գերազանցելով Ռոս Բարքլիին, Աարոն Լենոնին և Քևին Միրալյասին: Նշենք, որ տղային «Գուդիսոն Պարկ» մարզադաշտ էր հրավիրել «Էվերթոնի» կիսապաշտպան Ժերար Դելոֆեուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր