211652_close_icon
views-count1256 դիտում article-date 11:47 11-02-2016

Գրպանահատները հայտնաբերվեցին և խոստովանեցին

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ թիվ 5 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է անձը հաստատող փաստաթուղթ, բանկային քարտեր և գումար: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Իսահակյան փողոցի 16 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն: *** Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ թիվ 2 միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Արցախի փողոցի թիվ 1 հասցեից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր