4610 դիտում
11:31 22-10-2017
Գրպանահատները հայտնաբերվեցին և խոստովանեցին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11.15-ին, գողություն կատարելու կասկածանքով Բաղրամյան պողոտայի թիվ 2 հասցեից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վահան Դ.-ն նույն օրը՝ ժամը 10.30-ին, թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում 1936 թ. ծնված Արտավազդ Ա.-ի գրպանից գողացել է գումար:
Վահան Դ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 19.30-ին, թիվ 4 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1981 թ. ծնված Գայանե Տ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 70.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
1256 դիտում
11:47 11-02-2016
Գրպանահատները հայտնաբերվեցին և խոստովանեցին
1194 դիտում
14:05 18-02-2014
Գրպանահատները հայտնաբերվեցին. տեսանյութ
1860 դիտում
16:59 22-12-2014
Գրպանահատները հայտնաբերվեցին և ձերբակալվեցին. տեսանյութ
Այս բաժնից
769 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch
655 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է