3935 դիտում
13:47 11-02-2016
Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը հանվեց օրակարգից` լրացուցիչ քննարկումների անհրաժեշտության պատրվակով
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այսօր կառավարության նիստին առաջարկեց օրակարգից հանել Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը՝ պատճառաբանությամբ, որ հարցը լրացուցիչ քննարկումների կարիք ունի:
Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համագործակցության մասին» համաձայնագիրը:
Ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարությունը պետք է սկսվի 2018թ.-ին, ավարտվի 2026-ին և պետք է ունենա շուրջ 600 ՄՎտ հզորություն: Նախագծի արժեքը գնայատված է նվազագույնը 3-4 միլիարդ դոլար կարժենա:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը օրեր առաջ տեղեկացրել էր, որ թեև ծրագիրը ներկայացվել է, սակայն դրանում չկա ամենագլխավոր հարցի պատասխանը, թե որտեղից է ճարվելու նոր բլոկի շինարարության համար անհրաժեշտ գումարը և որ ծրագրից ակնհայտ է դառնում, որ կառավարությունը նույնիսկ պատկերացում չունի, թե ովքեր են պոտենցիալ ներդրողները:
Նմանատիպ նյութեր
1696 դիտում
08:01 23-10-2015
Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար կառավարությունը գումար չի գտնում. «Ժողովուրդ»
1336 դիտում
20:25 25-03-2024
Նոր ատոմակայանի կառուցման համար ՀՀ-ն առաջարկներ է սպասում մի շարք երկրներից․ Ատոմակայանի տնօրեն
2441 դիտում
15:32 10-05-2019
Վանեցյանի առաջարկով կառավարության օրակարգից հանվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգի մասին հարցը
Այս բաժնից
622 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
694 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
742 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից