1204 դիտում
20:25 25-03-2024
Նոր ատոմակայանի կառուցման համար ՀՀ-ն առաջարկներ է սպասում մի շարք երկրներից․ Ատոմակայանի տնօրեն
Նոր ատոմակայանի կառուցման համար ՀՀ-ն, բացի ՌԴ-ից, առաջարկներ է սպասում նաև Հարավայից Կորեայից, Չինաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից։
Այս մասին Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
«ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կարող է գնահատական տալ նոր կառուցվող ատոմակայանի թե՛ հզորության, թե՛ հետագա խնդիրների վերաբերյալ, որը ընդհանուր առմամբ մեծ նախագիծ է, որ պահանջում է բավականին լուրջ ուսումնասիրություն թե՛ իր էներգետիկ հզորությունների առումով, թե՛ տեղակայման տեղանքի ընտրության առումով»,-ասել է նա։
Նա տեղեկացրեց, որ այս պահին թե՛ «Ռոսատոմի», թե՛ մյուս պետությունների հետ, որոնք նոր ատոմակայաններ կառուցելու փորձ ունեն, աշխատանքներ ու քննարկուներ են անցկացվում։
«Մեր նպատակն է՝ ստանանք ժամանակակից ու անվտանգ, գնային առումով էլ մրցունակ կայան»,- նշեց Մարտիրոսյանը։
«Նոր ատոմակայանի կառուցման ավարտը, սովորաբար, հաշվարկվում է աշխատանքների մեկնարկից 8-12 տարի, որն իր մեջ ներառում է նախագծային և շինարարության փուլերը, ինչպես նաև հետագայում գործարկման փուլը։
Սակայան է ոչ թե 10, 20 տարվա համար, այլ մեր ապագա սերունդների համար, ու մինչև 100 տարի աշխատանքային ռեսուրս այն պետք է ունենա։ Մինչև 1000 ՄՎտ հզորության ռեակտորի մասին է խոսքը գնում»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր
1618 դիտում
08:01 23-10-2015
Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար կառավարությունը գումար չի գտնում. «Ժողովուրդ»
2731 դիտում
20:01 10-11-2021
Գնել Սանոսյանը հայտնել է նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ ժամկետները
Այս բաժնից
592 դիտում
11:21 18-10-2024
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ