8102 դիտում
18:14 11-02-2016
1 տարի առաջ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից. չի բացառվում, որ 1 տարի հետո այդ օրը` ՀՅԴ-ն մաս կազմի կոալիցիային
2014 թվականի փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնին հաջորդած իրադարձությունների արդյունքում քաղաքականությունից հեռացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը:
ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ քաղաքական դաշտը բազկամարտի ֆեդերացիա չէ, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք, հավելեց, որ տարիներ ի վեր իշխանության մեջ եղած և իրեն փրկչի տեղ դնող անձը, անդրադարձավ ԲՀԿ նախկին ղեկավարի` սահմանադրական փոփոխություններին դեմ լինելուն, իր ձևակերպմամբ` արդեն չարիք դարձած անձը ոչ միայն ոչինչ չի հասկանում պետությունից, հասարակությունից, սոցիոլոգիայից ու քաղաքականությունից, այլև լրջորեն շփոթում է կյանքը կրկեսի հետ:
Փետրվարի 12 –ի ԳՄ նիստը հայտնի է Սերժ Սարգսանի և տարբեր բարձրաստիճան հանրապետականների ելույթներիից հայաստանյան քաղաքական դաշտ մտած և արդեն թևավոր խոսքի կարգավիճակ ստացած արտահայտություններով.
Մասնավորապես, «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք», «Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ ցանկանա՝ չգա», «Չհասկացողներին պետք է մի հատ բամփել» և այլն:
Իսկ մեկ ամիս չանցած` Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին:
Չի բացառվում, որ փետրվարի 12-ը դառնա Դաշնակցության` իշխանություն վերադառնալու օրը: Բանն այն է, որ վաղը ԱԺ բոլոր հանձաժողովների նախագահները, խմբակցություններ, մարզպետներ, մտավորականներ` վաղը հրավիրված են Բաղրամյան 26:
Չի բացառվում, որ հենց վաղն էլ ստորագրվի ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագիրը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
18578 դիտում
15:37 04-03-2015
Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից եւ հայտնի է, թե ով կդառնա ԲՀԿ նոր նախագահը
8179 դիտում
15:39 05-03-2015
Գագիկ Ծառուկյանը ևս լքում է ԲՀԿ-ն. նա նաև հեռանում է քաղաքականությունից. նրա հայտարարությունը՝ ամբողջությամբ
1194 դիտում
20:40 19-04-2014
ՕԵԿ Երիտասարդական միության վարչությունը միաձայն պաշտպանել է կոալիցիային մաս չկազմելու որոշումը
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»