23840 դիտում
21:14 11-02-2016
61-ամյա դատապարտյալը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կենաց-մահու պայքար է մղում ապրելու համար, իսկ պատկան մարմինները ցուցաբերում են քար անտարբերություն
«Ցմահ երկրորդ խմբի հաշմանդամ եմ, միջնորդություն եմ ներկայացրել դատարան` միջգերատեսչական բժշկական փորձաքննություն նշանակելու համար: Գործը շինծու է, քրեական գործով չկա ընթերական, չկա առգրավման արձանագրություն, փորձագետը չի կարողանում հիմնավորել իր եզրակացությունը:
Շենգավիթի առաջին ատյանի դատարանը արհամարել ու չի անդրադարձել միջնորդությանը, քանի որ նրան բացարկ եմ հայտնել` չհիմնավորված փաստերը հիմնավոր ընդունելու համար: Փաստորեն բացարկ հայտնելու համար, վրեժխնդրություն է ցուցաբերել և ընդհանրապես չի անդրադարձել իմ առողջական խնդրին:
Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կիրառել ՀՀ ՔՕ 431 հոդվածը և նշանակել միջգերատեսչական բժշկական փորձաքննություն: Սակայն քրեակատարողական վարչության կողմից անտեսվել է:
Բազմիցս դիմել եմ քրեակատարողական վարչություն, սակայն մնացել եմ անպատասխան: Օրերից մի օր դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի կողմից, որոնց երբեք չեմ դիմել այդ հարցով, ինձ տվել են տեղեկանք, որը ոչ համարակալված էր, ոչ կնքված, ոչ ամսաթիվ ուներ, ոչ էլ գրանցման համար, այդ տեղեկանքում նշված է, որ համաձայն բժշկական աշխատանքային հանձնաժողովի իմ հիվանդությունները չեն համապատասխանում կառավարության 825 որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկին, որից հետո ես պահանջել եմ բժշկական աշխատանքային հանձնաժողովի եզրակացությունը, պատասխանել են որ եզրակացությունը եղել է բանավոր, ինչը հակասում է ԲԱՀ (բժշկական աշխատանքային հանձնաժողովի) մասին օրենքին, որտեղ նշվում է, որ եզրակացությունները լինում են գրավոր և կնիքով կնքված, որից հետո սկսվում է աղավաղվել իմ հիվանդության պատմագիրը (история болезни): Դատապարտյալների հիվանդանոցում սխալ բուժման հետևանքով ինձ մոտ սկսվել է ոսկորների դեֆորմացիա՝ դեֆարտրիտ:
Հրավիրել են ռևմատոլոգի, որը նշանակումներ է արել, իմ հարազատները բերել են դեղորայք, քանի որ իրենք չունեն դեղորայք և մասնագետներ: Մեկ շաբաթ դեղորայք ընդունելուց հետո, բուժման կուրսը կիսատ թողած դուրս են գրել դատապարտյալների հիվանդանոցից և ուղարկել Արմավիր ՔԿՀ, որտեղ իմ վիճակն անկայուն է: Ճնշման բարձր տատանումներ` 110-190, 100-180, հրավիրել են շտապօգնություն, որն արձանագրել է 110-200 ճնշում, արյունահոսություն քթից: Այժմ դեմքս, ոտքերս, ձեռքերս
այտուցված են:
Չստանալով համապատասխան բուժօգնություն` ես ենթարկվում եմ խոշտանգման, նույնիսկ հնարավորություն չեն տալիս իմ հաշվին բուժում ստանալ մասնագիտացված հիվանդանոցում՝ ինչը օրենքը թույլ է տալիս»:
[b]Աշոտ Հովհաննեսի Առաքելյան[/b]
Լուսանկարը` Aravot.am-ի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից