1340 դիտում
09:02 12-02-2016
ԱՆ-ն առաջին անգամ տեսչական ստուգումներ է անցկացնելու հայկական 10 կուսակցություններում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվն այս պահին 79 է. այս մասին «Ժողովուրդ»–ը պաշտոնապես տեղեկացել է ՀՀ արդարադատության նախարարությունից։ Իհարկե, մեր երկրում քիչ թե շատ գործող կուսակցություններն առավելագույնը կարող են մեկուկես տասնյակի հասնել, մնացած 60-ից ավելն իրականամ գոյություն չունեցող, այսպես կոչված, «մարդ-կուսակցություններն» են։ Եւ իրավիճակը փոխելու համար ՀՀ իշխանությունները ծրագրում են փոխել նաև «Կուսակցությունների մասին» օրենքը։ Թե ինչով կավարտվի այդ նախաձեռնությունը, ցույց կտա ժամանակը։
Համենայնդեպս, անցած տարվա դեկտեմբերից կիրառության մեջ դրված Սահմանադրությունը պահանջում Է, որ «ԿՄ» օրենքն Աժ-ն ընդունի ձայների երկու–երրորդով՝մինչև եկող տարվա ապրիլը։ Իսկ մինչ այդ ՀՀ ԱՆ-ն ծրագրել Է առաջին անգամ տեսչական ստուգումներ անցկացնել Հայաստանի թվով 10 կուսակցություններում։ Պոտենցիալ ստուգվողների ցանկում ընդգրկվածները միայն «մարդ-կուսակցություններ» են, որոնց անունները հանրությանը ոչինչ չեն հուշի»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
9314 դիտում
11:20 17-09-2018
ՀՀ ԶՈՒ տեսչական խմբի կողմից Թուրքիայի տարածքում կանցկացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ
3194 դիտում
21:53 02-11-2015
Մամուլում հրապարակված հոդվածը Կոտայքի մարզային կառույցում ստուգումներ անցկացնելու պատճառ է դարձել
Այս բաժնից
1282 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1024 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»