2117 դիտում
14:40 12-02-2016
Ձեզ գրանցումից չենք հանի, որ չգնաք, հերոսանաք. Հ. Սահակյանը` Զ. Փոստանջյանին
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն, ըստ էության, հայտարարեց, որ բարի կամք են դրսևորում և ՄԻՊ թեկնածու Զարուհի Փոստանջյանին գրանցումից չեն հանի, որ չգնա ասի` իրեն քաղաքական հետապնդումների են ենթարկում ու հերոսանա:
Պատճառն այն է, որ Զ. Փոստանջյանը ունի իրավաբանական կրթության ոչ պետական նմուշի դիպլոմ, ինչը, ըստ Հ. Սահակյանի` չի համապատասխանում օրենսդրության պահանջներին: Մինչդեռ Զ. Փոստանջյանն ասում է, որ դա իր` Հովհաննես Սահակյանի մեկնաբանությունն է:
«Սխալ եք արել, ուրեմն, որ ինձ գրանցել եք: Կարող եք վերանայել»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
Հովհաննես Սահակյանն էլ պահանջեց ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, որ նրա՝ ընտրության անցնելու դեպքում դրանք ներկայացվեն ԱԺ լիագումար նիստին: Ապա հանձնաժողովն անցավ հանրապետական ՄԻՊ թեկածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածության քննարկմանը:
Ըստ Հ. Սահակյանի՝ իր աշխատանքային գործունեության ընթացքում՝ լինի ՄԻԵԴ-ում, Արդարադատության նախարարությունում, թե այլ տեղ, բացառապես առաջնորդվել է մասնագիտական չափորոշիչներով: Բացի այդ, Թաթոյանի թեկնածության վերաբերյալ դրական են արտահայտվել իրավապաշտպանները: Նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը համաձայն չէ դիտարկման հետ, որ Թաթոյանին չեն ճանաչում:
«Եթե որևէ մեկը կարող է դնել մեխանիզմ և գնահատել, թե որն է հանրային ճանաչումը, այդքան էլ շնորհակալ գործ չէ և որևէ ազդեցություն չունի: ԱԺ-ում բազմաթիվ նախագծեր է ներկայացրել քաղաքական ամբիոնից և արդեն հանրային ճանաչում ունի»,- հայտարարեց Հ. Սահակյանը:
Հարցի քննարկումը շարունակվում է, շուտով պատգամավորները հարցեր են տալու թեկնածուին:
Նմանատիպ նյութեր
4622 դիտում
11:04 08-06-2021
ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել
Այս բաժնից
1168 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1003 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը