211652_close_icon
views-count10500 դիտում article-date 16:49 12-02-2016

ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվել Գեորգի Կուտոյանը. Գորիկ Հակոբյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ. Գորիկ Հակոբյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական»: Նախագահի մեկ այլ հրամանագրով Գեորգի Կուտոյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և մեկ այլ հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Գեորգի Կարենի Կուտոյան (կենսագրական տվյալներ) [color=#EF2929]Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին Երեւանում: 2002թ. գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2005թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1950թ. Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության ազգային իրավական համակարգում (սահմանադրաիրավական հետազոտություն)» թեմայով եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2007թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան): 2002-2010թթ. դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում եւ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում: 2005-2006թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական եւ կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ: 2006-2007թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010թթ.՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու: 2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ: 2011-2016թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնը: 2011-2014թթ. եղել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. ապրիլի 17-ի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: 1998-2000թթ. զինվորական ուսուցում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով: Արդարադատության առաջին դասի խորհրդական է: Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Ամուսնացած է, ունի մեկ որդի:[/color]

Նմանատիպ նյութեր