2043 դիտում
09:31 13-02-2016
Փոխնակ մայրերի պահանջարկն ավելացել Է. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Մեր երկրում անպտղության ընդհանուր գործակիցն, ըստ պաշտոնական տվյալների, 17% Է, իսկ ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության՝ 15%-ից բարձր անպտղությունը ճգնաժամային ցուցանիշ է համարվում։ Եվ որքան ավելանում են անպտուղ զույգերը, այնքան փոխնակ մայրերի պահանջարկն ավելանում Է։
«Փնտրում եմ փոխնակ մայր» հայտարարության պաստառները հանդիպել ենք այն վայրերում, որտեղ շատ են լինում երիտասարդները, ուսանողները։ Շատերի համար փոխնակ մոր ծառայությունը անպտուղ ընտանիքներին երեխա ունենալու երջանկություն Է, շատերի համար Էլ՝ կարծես թե երեխա «վաճառելով» մեծ փողեր աշխատելու հնարավորություն։
Չնայած ՀՀ օրենքով արգելված չէ փոխնակ մոր ծառայության մատուցել, սակայն որոշ մասնագետների կարծիքով՝ փոխնակ մոր ծառայությանը կարող է շատերի համար ոչ թե բարի կամք լինել, այլ բիզնես։ Օրենքը չի կարգավորում փոխնակ մոր ծառայության արժեքը, եթե անգամ կարգավորվի էլ, այն չի կանխի փող աշխատելու որոշների ախորժակը, եթե միայն այն անվճար չդարձնեն։ Այս ծառայությանը մեր երկրում 15-30 հազար դոլարի սահմաններում է։ Ի դեպ, հայտարարությունը բժշկական հիմնարկինը չէր, այն անհատ քաղաքացի է տարածել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3320 դիտում
19:57 22-02-2017
Պետական գույքի կառավարման վարչության Աճուրդի կենտրոնում փոխադրամիջոցները ամենամեծ պահանջարկն ունեն
8638 դիտում
20:52 08-09-2017
Խաղողի պահանջարկն այս տարի մեծ է. մթերման միջին գինը սահմանվել է 130 դրամ
Այս բաժնից
1279 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1024 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»